«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • Օբաման այսօր կժամանի Իսրայել

    Օբաման այսօր կժամանի Իսրայել

    20.03.2013| 12:01
    Իսրայելն այսօր պատրաստվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա այցին։ Սա Օբամայի նախագահական պաշտոնավարման ընթացքում առաջին այցելությունն է հրեական պետություն։ ԱՄՆ առաջնորդի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է։ Բանակցությունների կենտրոնում է լինելու երեք թեմա՝ իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայում ստեղծված իրավիճակը և պաղեստինա-իսրայելական երկխոսության վերականգնումը։
  • Կիպրոսը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում

    Կիպրոսը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում

    20.03.2013| 12:00
    Այսօր նախատեսված է Կիպրոսի ֆինանսական ապագայի մասին բանակցությունների նոր փուլը։ Բանակցությունները բավականին բարդ են լինելու, քանի որ Կիպրոսի խորհրդարանը վճռականորեն մերժեց բանկային դեպոզիտների հարկման մասին օրինագիծը։ Այս հարկի սահմանումը Եվրամիությունից և Միջազգային արժութային հիմնադրամից 10 միլիարդ եվրո վարկ ստանալու նախապայմաններից է։ Օրինագծին կողմ չի արտահայտվել և ոչ մի պատգամավոր։ Դեմ են քվեարկել 36-ը, ձեռնպահ՝ 19-ը։
  • Ամեն ինչ սկսվում է սեփական մեղքն ընդունելուց

    Ամեն ինչ սկսվում է սեփական մեղքն ընդունելուց

    19.03.2013| 22:37
    Հայաստանի քաղաքական մշակույթում նոր իրողություն է ի հայտ եկել: Առանձին քաղաքական գործիչներ, որոնք միացել են Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, հընթացս հրապարակավ խոստովանում են սեփական սխալներն ու մեղքերը: Առաջինը դա արեց Լոռու նախկին մարզպետ, մի քանի կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանը:
  • Ընդդիմությունն էլի անջատ-անջատ է պայքարում ռեժիմի դեմ

    Ընդդիմությունն էլի անջատ-անջատ է պայքարում ռեժիմի դեմ

    19.03.2013| 19:25
    Եվ կրկին ընտրություններ են: Այս անգամ՝ Երևանի ավագանու: Եվ կրկին տարբեր կուսակցություններ ու քաղաքական դավանանքներ ներկայացնող ընդդիմությունները ընտրության են գնում առանձին-առանձին: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ռեժիմի ձեռքից պետք է խլել Երևանը: Չորս տարի առաջ էլ էր այդպես կարծում: Հենց այդ պատճառով ՀԱԿ-ն արդեն կազմել է սեփական ցուցակը, որով պետք է մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:
  • «Պրծել ա»

    «Պրծել ա»

    19.03.2013| 15:47
    ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ) -Մի հարց ունեմ: -Ի՞նչ հարց: -Ներքաղաքական: -Բա ես ի՜նչ քաղաքական գործիչ: -Իսկ Դուք ո՞վ եք: -Պատգամավոր:
  • Րաֆֆին «մաքրում» է ընդդիմադիր դաշտը

    Րաֆֆին «մաքրում» է ընդդիմադիր դաշտը

    19.03.2013| 13:00
    Հայաստանում օլիգարխ կա՞. լրագրողների այս հարցը բավականին երկար մտորելու տեղիք տվեց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: «Բոլոր երկրներում օլիգարխներ կան: Բայց Հայաստանի օլիգարխը չափերի առումով ոչ մի երկրի օլիգարխի հետ համեմատելի չէ»,-ասաց պատգամավորը` առաջարկելով ԱԱԾ-ից պարզել` այդ օլիգարխները դրսում ի՞նչ ունեն:
  • «Անկախ ԻԻՀ նախագահի ընտրության  արդյունքներից՝ հայ-իրանական  հարաբերությունները կլինեն բարեկամական»

    «Անկախ ԻԻՀ նախագահի ընտրության արդյունքներից՝ հայ-իրանական հարաբերությունները կլինեն բարեկամական»

    19.03.2013| 12:09
    Ամառը տարածաշրջանում մեկնարկում է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի ընտրություններով։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ կարող են լինել հարևան Իրանում և տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ։
  • Ընտրվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար

    Ընտրվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար

    19.03.2013| 11:43
    Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիայի ղեկավարության նիստում ընտրվել է ժամանակավոր կառավարության ղեկավար, ով պետք է ղեկավարի Սիրիայում ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող տարածքները։ Նիստը տեղի է ունեցել Ստամբուլում։
  • Վենեսուելայում հակված են ընտրելու Մադուրոյին

    Վենեսուելայում հակված են ընտրելու Մադուրոյին

    19.03.2013| 11:42
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահից հետո անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ, ամենայն հավանականությամբ, ապրիլի 14-ին նախագահի արտահերթ ընտրություններում երկրի նախագահ կընտրվի Նիկոլաս Մադուրոն։ Հարցումն անցկացվել է մարտի 11-13-ը Barclays Capital բանկի պատվերով։
  • Մեծ Բրիտանիայում ստեղծում են մամուլը վերահսկող մարմին

    Մեծ Բրիտանիայում ստեղծում են մամուլը վերահսկող մարմին

    19.03.2013| 11:41
    Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել մամուլը համակարգելու ծրագրի շուրջ՝ այն բանից հետո, երբ մի շարք սկանդալներ առաջացան՝ կապված լրագրողների կողմից հեռախոսազրույցներն ապօրինի գաղտնալսելու հետ։ Վարչապետ Քեմերոնը խորհրդարանում հայտարարել է, որ խնդրի շուրջ առաջարկները ներառում են վերահսկիչ մարմնի ստեղծում, որը թերթերին խոշոր չափերի տուգանքներ կսահմանի։ Այդպիսով, ըստ նախաձեռնության հեղինակների, իրենք կպաշտպանեն անմեղ մարդկանց իրավունքները։